երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Չնայած մենք արդեն ակնկալիք չունենք աշխարհից, գերտերություններից, միջազգային կազմակերպություններից, բայց մենք շարունակելու ենք մեր պայքարը․ Արցախի նախագահը՝ ֆրանսիացի պաշտոնյաներին

Չնայած մենք արդեն ակնկալիք չունենք աշխարհից, գերտերություններից, միջազգային կազմակերպություններից, բայց մենք շարունակելու ենք մեր պայքարը․ Արցախի նախագահը՝ ֆրանսիացի պաշտոնյաներին

Այն, ինչ այսօր կատարվում է Արցախում, այդ զարգացումների մասին ես զգուշացրել էի Ֆրանսիայի իշխանություններին դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին Ֆրանսիա կատարած իմ աշխատանքային այցի և հանդիպումների ժամանակ, ցավոք իմ կանխատեսումները իրականություն դարձան։ Այս մասին այսօր Ֆրանսիայի տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ տեսակապով ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա նշեց, որ չնայած նրան, որ Արցախը այլևս ակնկալիքներ չունի աշխարհից, գերտերությունից, միջազգային կառույցներից, բայց շարունակելու է պայքարել։ «Իհարկե Ադրբեջանը ակնկալում է ճնշումներով ծնկի բերել արցախցուն, բայց դա չի հաջողվի, մենք ծնկի գալ չգիտենք, և պայքարելու ենք այնքան, որքան հնարավորույթյուն ունենանք։ Հազարամյակներով ժառանգած առժանապատվությունը մեզ համար ավելի կարևոր է։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ այս առաքելության համար, ուզում, եմ նշեմ, որ մենք դա չենք մոռանա, խոնարհվում եմ ձեր առաջ»,- եզրափակեց ԱՀ նախագահը։

Նշենք, որ Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման պատվիրակությունը Փարիզի քաղաքապետ Էն Իդալգոյի գլխավորությամբ, որի մեջ են Ֆրանսիայի տարբեր քաղաքների և երկրամասերի ղեկավարներ, հիմա գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում։ Ֆրանսիացի պաշտոնյաները որոշել են անձամբ ուղեկցել ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Արցախին ուղարկված ինը բեռնատար հումանիտար օգնությունը։

Հիշեցնենք, սակայն, որ 20 բեռնատար հումանիտար օգնությունը ՀՀ կառավարության կողմից արդեն տևական ժամանակ է Կոռնիձորում է, քանզի Ադրբեջանը չի թողնում այդ օգնությունը մտնի Արցախ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: