շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան ավելի քան 20 տոննա պարենային ապրանքներ կհանձնի Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին

Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան ավելի քան 20 տոննա պարենային ապրանքներ կհանձնի Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին

Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի անձնական միջոցներով ֆեդերացիան ձեռք է բերել մեծ քանակությամբ՝ ավելի քան 20 տոննա 18 անուն պարենային ապրանքներ, որոնք կհանձնվեն Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին, հայտնում են ՀԲՖ մամուլի ծառայույթունից:

«Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան առաջնային անհրաժեշտություն ունեցող պարենային ապրանքները փոխանցել է Ներքին գործերի նախարարությանը՝ հետագա բաշխումը ապահովելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: