Բորելն Ադրբեջանին կոչ է արել ապահովել անվտանգ և ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել ադրբեջանական իշխանություններին ապահովել անվտանգ և ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով։ Այս մասին նա ասել է Իսպանիայում կայացած ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
՛՛Մենք կոչ ենք անում ադրբեջանական իշխանություններին ապահովել անվտանգ և ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով՛՛,-ասել է Բորելը։
Նշենք, որ նիստի ժամանակ, ի թիվս բազմաթիվ հարցերի, քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը։