կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
«Բլինքենը բանակցություններ է վարում Ղարաբաղում Ադրբեջանի աղաղակող օպերացիան դադարեցնելու համար». ամերիկացի պաշտոնյա

«Բլինքենը բանակցություններ է վարում Ղարաբաղում Ադրբեջանի աղաղակող օպերացիան դադարեցնելու համար». ամերիկացի պաշտոնյա

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հրատապ բանակցություններ կվարի բոլոր կողմերի հետ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի «աղաղակող» «օպերացիան» դադարեցնելու համար, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով ԱՄՆ անանուն պաշտոնյային։

Երբ օգնության ուղին բացվեց, «մենք հուսով էինք, որ կարող ենք հարմարվել երկարաժամկետ մարտահրավերներին», - ասաց ամերիկացի պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով:

«Մտահոգիչ է, որ դա տեղի է ունեցել մեկ գիշերվա ընթացքում, հատկապես այն պատճառով, որ երեկ մենք որոշակի առաջընթաց նկատեցինք Լաչինի միջանցքով բեռների տեղաշարժում», - պաշտոնյայի խոսքերն է մեջբերում Reuters-ը։

Բլինքենը, ամենայն հավանականությամբ, առաջիկա 24 ժամվա ընթացքում կմասնակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության շուրջ արդեն իսկ անցկացվող դիվանագիտական ​​քննարկումներին, ասել է նա։

 

  • Կիսվել: