երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Բլինքենն Ալիևին է փոխանցել ԱՄՆ-ի անհանգստությունը Արցախում իրավիճակի վատթարացման կապակցությամբ

Բլինքենն Ալիևին է փոխանցել ԱՄՆ-ի անհանգստությունը Արցախում իրավիճակի վատթարացման կապակցությամբ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցի մասին, ուր ամերիկացի պետքարտուղարը հորդորել է Ալիևին վերաբացել Լաչինի միջանցքը: Հայտնում է Ամերիկայի Ձայնը։

Հաղորդագրության մեջ նշվում է. 

«Սեպտեմբերի 1-ին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ հայտնելով Միացյալ Նահանգների անհանգստությունը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ։

Նա կրկնել է մեր կոչը՝ վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային և մարդկանց փոխադրումների համար՝ միաժամանակ գիտակցելով Ադրբեջանի կողմից լրացուցիչ երթուղիների կարևորությունը։

Պետքարտուղարն ընդգծել է երկխոսության և փոխզիջման անհրաժեշտությունը և կողմերի միջև վստահության ձևավորման կարևորությունը։ Նա խոստացել է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը խաղաղ գործընթացին»,- ասված է հաղորդագրության տեքստում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: