ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բարի տարեդարձ, Արցախի՛ հերոս. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Կարեն Ջալավյանին (տեսանյութ)

Բարի տարեդարձ, Արցախի՛ հերոս. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Կարեն Ջալավյանին (տեսանյութ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Արցախի հերոս, հրամանատար Կարեն Ջալավյանին՝ ծննդյան օրվա առթիվ:

՛՛Սիրելի՛ հրամանատար
 
Իմ հարգանքն ու խոնարհումը Հայրենիքի համար ցուցաբերած Ձեր անմնացորդ նվիրմանն ու անձնուրաց ծառայությանը: Համոզված եմ՝ Հայի Ձեր հերոսական տեսակից ու օրինակից սերունդները արժանապատվության և քաջության դասեր կառնեն՝ վերստին նյութականացնելով հաղթանակներ կերտելու մեր հավաքական կամքն ու ցանկությունը:
 
Բարի տարեդարձ, Արցախի՛ հերոս՛՛,-գրել է նախագահը՝ կցելով տեսանյութ:

  • Կիսվել: