հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Բարեկարգվում են Ստեփանակերտի փողոցները

Բարեկարգվում են Ստեփանակերտի փողոցները

Ասֆալտապատվել է Վաղարշյան փողոցի կենտրոնական ավտոճանապարհը և ներկա դրությամբ իրականացվում են գծանշման աշխատանքները։

Այս մասին  հայտնեցին ԱՀ Քաղաքաշինության նախարարությունից: «Բարեկարգման ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվում են մայրաքաղաքի փողոցները։ Շարունակվում են նաև Վաղարշյան 30, 32, 34, 44 հասցեներն ընդգրկող հատվածների բարեկարգման աշխատանքները ։

Ծրագիրն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով` «Վիրաժ» ԱԿ կազմակերպության կողմից», - մեզ հետ զրույցում նշեց գերատեսչության մամուլի քարտուղարը: Նրա խոսքով՝ աշխատանքների վերահսկողության պատասխանատուն ԱՀ քաղաքաշինության նախարարությունն է։

  • Կիսվել: