հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Բարեկարգվում են Աշան համայնքի գյուղամիջյան ճանապարհները

Բարեկարգվում են Աշան համայնքի գյուղամիջյան ճանապարհները

ԱՀ Մարտունու շրջանի Աշան համայնքում ընթանում են գյուղամիջյան ճանապարհների բարեկարգման՝ խճապատման աշխատանքներ:

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Աշանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սաթենիկ Գրիգորյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Արդեն մի քանի օր է, ինչ սկսվել է գյուղամիջյան ճանապարհների բարեկարգումը: Այդ աշխատանքներն իրականացվում են ԱՀ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանի և «Վարանդաշին» ՓԲ ընկերության աջակցությամբ, ինչի համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում»,- նշել է Ս. Գրիգորյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: