հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Բարեկարգվում է Ստեփանակերտ-Գորիս միջպետական ճանապարհը

Բարեկարգվում է Ստեփանակերտ-Գորիս միջպետական ճանապարհը

Մեկնարկել և շարունակվում են Ստեփանակերտ-Գորիս միջպետական նշանակության ճանապարհի փոսային վերանորոգման շինաշխատանքները։

Այս մասին հայտնեցին ԱՀ Քաղաքաշինության նախարարությունից:

«Շինարարական աշխատանքները սկսվել են մեկ ամիս առաջ և իրականացվում են պետբյուջեի ծրագրով: Կապալառուն «Կապավոր» ՍՊ ընկերությունն է», - մեզ հետ զրույցում նշեց կառույցի մամուլի քարտուղար Մարթա Դանիելյանը:

Նրա խոսքով՝ աշխատանքների վերահսկողության պատասխանատուն ԱՀ քաղաքաշինության նախարարությունն է։

  • Կիսվել: