հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Բարեկարգվում է Ասկերանի քաղաքային հուշահամալիրի տարածքը

Բարեկարգվում է Ասկերանի քաղաքային հուշահամալիրի տարածքը

Ասկերանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և անհատ բարերարների օժանդակությամբ սկսվել են Ասկերան քաղաքի կենտրոնում տեղադրված զոհված ազատամարտիկների հուշավահանակի և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին հաղորդեցին Ասկերանի քաղաքապետարանից:

«Ասկերան քաղաքի կենտրոնում տեղադրված զոհված ազատամարտիկների հուշավահանակի և հարակից տարածքը գտնվում է ոչ բարվոք վիճակում: Ասկերան քաղաքի երիտասարդները արդեն ցանկություն են հայտնել մասնակցելու բարեկարգման աշխատանքներին, քանի որ այդ տարածքը մեր սրբավայրերից մեկն է: Մենք պարտավոր ենք հարգել մեր զոհված հերոսների հիշատակը, և բոլոր ցանկացողները կարող են միանալ մեզ, քանի որ այստեղ շատ աշխատանքներ կան անելու», - մեզ հետ զրույցում նշեց Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը:

  • Կիսվել: