շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բաքվում այսօր կշարունակվի Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը

Բաքվում այսօր կշարունակվի Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը

Բաքվում զինվորական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ այսօր կշարունակվի «ցեղասպանության համար» մեղադրվող, Հակարիի կամրջից հուլիսի վերջին առևանգված Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այսօրվա դատական նիստին «կխոսեն տուժածները»։

Վագիֆ Խաչատուրյանն անցնում է «դեկտեմբերի 22-ին Ադրբեջանի դատախազության կողմից հարուցված քրեական գործով՝ Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում 1991 թվականի դեկտեմբերի 22-ին հայկական ապօրինի զինված խմբավորումների անդամների կողմից ցեղասպանության, ազգությամբ ադրբեջանցիների տեղահանության, պետությանը պատկանող գույքի ոչնչացման և վնասման փաստերով»։ 

Խաչատրյանը հերքում է Բաքվի ներկայացրած մեղադրանքները։ Արդեն հինգ դատական նիստ է կայացել, բայց որևէ տուժող այդպես էլ կոնկրետ չի մատնանշել, որ Վագիֆ Խաչատրյանն է մեղավոր իրեն խոշտանգելու համար։

  • Կիսվել: