կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բաքվի դատարանում այսօր կհրապարկվի առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով «մեղադրական եզրակացությունը»

Բաքվի դատարանում այսօր կհրապարկվի առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով «մեղադրական եզրակացությունը»

Բաքվում՝ ծանր հանցագործությունների դատարանում, այսօր կշարունակվի գերեվարված Վագիֆ Խաչատրյանի դատը։ Այդ մասին տեղեկանում ենք ադրբեջանական ԶԼՄ-ներից։ Այսօր «մեղադրական եզրակացությունը կհրապարակվի», պատժաչափ կպահանջվի Խաչատրյանի նկատմամբ։ 

Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչում, հերքում է մեղադրանքները:

Հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առևանգել էին վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։

Բաքվում նրան մեղադրում են «ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության մեջ», իբր հանցագործությունը կատարվել է 1991 թվականի դեկտեմբերին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում։

  • Կիսվել: