երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Բաքուն մեկնաբանել է Արցախի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը՝ Հայաստանին սպառնալով «տառապանքներով»

Բաքուն մեկնաբանել է Արցախի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը՝ Հայաստանին սպառնալով «տառապանքներով»

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Արցախի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը՝ Հայաստանին սպառնալով «տառապանքներով»։

«Խստորեն դատապարտում եւ մերժում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 2-ի հայտարարությունը, որը հերթական անգամ ապացուցում է Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ շարունակվող հավակնությունները եւ ծառայում է Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում անջատողականության խրախուսմանը: Հայաստանի վարչապետի այս հայտարարությունը հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը,այդ թվում ՝ Ղարաբաղյան տարածաշրջանին սատարելու մասին ավելի վաղ հնչեցրած հայտարարությանը եւ լուրջ հարված է հասցնում ներկայումս ընթացող խաղաղ գործընթացին։ Ադրբեջանական տարածքների դեմ որեւէ պահանջ ներկայացնելու եւ մեր տարածքներում ագրեսիվ անջատողական միտումներ հրահրելու ցանկացած փորձ վճռականորեն կընդունվի մեր կողմից եւ կստանա պատշաճ արձագանք»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։ 

  • Կիսվել: