ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Բախում ՝ ակցիայի մասնակիցների և Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի միջև․ պատռել են նրա պիջակը

Բախում ՝ ակցիայի մասնակիցների և Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի միջև․ պատռել են նրա պիջակը

Քիչ առաջ բախում տեղի ունեցավ Արցախի ներկայացուցչության մոտ բողոքի ակցիա անող արցախցիների ու Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանի միջև։ Քաշքշուկ սկսվեց, որի ժամանակ արցախցիները պատռեցին նրա պիջակը, պոկեցին՝ փողկապը։

Մեծաթիվ ոստիկաններ են ժամանել դեպքի վայր։ Երկար բանակցություններից հետո հաջողվեց մի փոքր հանդարտեցնել իրավիճակը, կան բերման ենթարկվածներ։

Հիշեցնենք, որ մի խումբ արցախցիներ Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց ակցիա են իրականացնում վաղ առավոտից՝ բողոքում են Արցախի պետհիմնարկների աշխատակիցների աշխատավարձերը տրամադրելը դադարեցնելու որոշման դեմ։

Նրանք մտել էին Արցախի ներկայացուցչության շենք` ճեղքելով կարմիրբերետավորների և ոստիկանական պատնեշը։

Մի խումբ արցախցիներ հանդիպել էին Շահրամանյանի հետ։

  • Կիսվել: