կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Ազգային Ժողովրդավարական Բևեռ» կուսակցության անդամ Վահագն Ավագյանը ակցիա է կազմակերպել՝ ի զորակցություն Արցախի․ Տեսանյութ

«Ազգային Ժողովրդավարական Բևեռ» կուսակցության անդամ Վահագն Ավագյանը ակցիա է կազմակերպել՝ ի զորակցություն Արցախի․ Տեսանյութ

Օգոստոսի 28-ին Տաշիր հանրախանութի մերձակայքում «Ազգային Ժողովրդավարական Բևեռ» կուսակցության անդամ Վահագն Ավագյանը կազմակերպել էր ակցիա՝ ի զորակցություն Արցախի։

Նա իր ելույթում կոշտ քննադատության ենթարկեց ՀՀ իշխանություններին այն բանի համար, որ նրանք իրենց «հայրենադավ քաղաքականությամբ՝ մասնավորապես ճանաչելով Արցախը Ադրբեջանի կազմում, նպաստեցին Բաքվի ցեղասպան քաղաքականությանը և էթնիկ զտումներին»։ Ավագյանը նաև հավաստեց, որ Նիկոլ Փաշինյանը չի վայելում ոչ ՀՀ ժողովրդի և ոչ էլ Սփյուռքի վստահությունը։

Իր ելույթի վերջում նա կոչ արեց ՀՀ քաղաքացիներին ոտքի կանգնել, սատարել արցախցի մեր հայրենակիցներին՝ հրավիրեց բոլորին Ազատության հրապարակ։ Նշենք, սակայն, որ մոտ կես ժամ տևած ակցիայի ընթացքում գեթ մեկ քաղաքացի չմոտեցավ ակտիվիստին, զորակցություն չհայտնեց և հետաքրքրություն չցուցաբերեց բարձրացված հարցերի հանդեպ։

  • Կիսվել: