ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Այսօր տեղի կունենա Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստը

Այսօր տեղի կունենա Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստը

Այսօր տեղի կունենա Լաչինի միջանցքից առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստը։

Ըստ մամուլի՝ քրեական գործը քննվելու է Բաքվի զինվորական դատարանում՝ դատավոր Ջամալ Ռամազանովի կողմից։ Գործով տուժող է ճանաչվել 59 անձ։

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առևանգել են վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «նրան մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, նրան կալանավորելու որոշում է կայացվել, և որ նույն թվականին «միջազգային հետախուզում է հայտարարվել»։

Արցախցուն Բաքուն մեղադրում է «ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության մեջ»։

Վագիֆ Խաչատրյանը Բաքվից նամակ էր ուղարկել ընտանիքին, գրել էր՝ «ձեր մասին եմ մտածում, դեռ ողջ եմ, լավ մնացեք»։

  • Կիսվել: