չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Այսօր Ստեփանակերտի օրն է

Այսօր Ստեփանակերտի օրն է

Այսօր նշում ենք մեր քաղաքամայր Ստեփանակերտի օրը:Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:

«Մեծ աշխարհի այս գողտրիկ անկյունում է բաբախում Արցախի սիրտը: Այստեղ ժամանակներ ու քաղաքակրթություններ են հատվում, տրամադրություններ ու երազանքներ են մեկտեղվում:

Ստեփանակերտը փոթորկալի անցյալ է ունեցել: Անցած երկու-երեք տասնամյակների ընթացքում, թվում է՝ արդեն թոթափում էինք 90-ականների դժնդակ օրերի հետքերը: Մայրաքաղաքն էլ բռնել էր կայուն զարգացման ճանապարհը: Բայց վրա հասավ 2020թ-ի պատերազմը:

Ազատամարտից հետո առաջին անգամ թիրախավորվեց նաև Ստեփանակերտը: Ունեցանք անդառնալի կորուստներ, տեղահանված հազարավոր հայրենակիցներ:

Նրանց մեծ մասը հանգրվանեց մայրաքաղաքում: Ու դա բնական է, որովհետև Ստեփանակերտը բոլոր արցախցիների տունն է...

May be an image of Մեկ կամ ավելի մարդ, people standing, դրսում և հուշարձանը

Պատերազմը նոր մարտահրավերների առաջ կանգնեցրեց մեր քաղաքին՝ ավերածություններ, բնակֆոնդի ընդարձակում, ենթակառուցվածքների գերծանրաբեռնում:

Բայց ստեփանակերտցին սովոր չէ հանձվելու, նա անպայման մեջքը ուղղելու ու շենացնելու է իր մեծ օջախը:

Սա է մեր նահատակների՝ մեզ թողած պատգամը: Սա պետք է լինի մեր տեսլականը՝ հանուն այն արյան, որով սրբացել է մեր հողը: Ուրեմն չենք երկնչում ու չենք հապաղում, այլ՝ ի գո՛րծ: Ուս ուսի, ձեռք ձեռքի կապրեցնենք մեր սրբություն Արցախն ու մեր սրտի քաղաք Ստեփանակերտը», -գրել է քաղաքապետը:

  • Կիսվել: