հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Այսօր Արցախը նշում է անկախության 30-ամյակը, սակայն տոնական միջոցառումներ չեն լինի

Այսօր Արցախը նշում է անկախության 30-ամյակը, սակայն տոնական միջոցառումներ չեն լինի

Այսօր Արցախի անկախության 30-ամյակն է, սակայն Հանրապետությունում տոնական միջոցառումներ չեն լինի։ Արցախի ղեկավարությունը, հայաստանյան խորհրդարանական պատվիրակության անդամները ծաղիկներ կխոնարհեն Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում  պատերազմում զոհված հոյորդիների հիշատակի համար։

1991թ. սեպտեմբերի 2–ին, ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային Խորհրդի, Շահումյանի շրջանային Խորհրդի և բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանհռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին հռչակագիր ընդունեց:

Այդ օրվանից սկսվեց Արցախի՝ որպես անկախ և ինքնիշխան պետության ժամանակակից պատմությունը: 1991թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեի արդյունքում Արցախի բնակչության 99.89%-ն «այո» ասաց անկախությանը:

Ամեն տարի այս օրը Արցախն ու համայն հայությունը տոնում են հայկական երկրորդ պետության տոնը։

  • Կիսվել: