երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ադրբեջանցի «էկոլոգների» այցը Կաշեն համաձայնեցված էր ռուս խաղաղապահների հետ, բայց համաձայնեցված չէր Արցախի իշխանությունների հետ. Ստեփանակերտ

Ադրբեջանցի «էկոլոգների» այցը Կաշեն համաձայնեցված էր ռուս խաղաղապահների հետ, բայց համաձայնեցված չէր Արցախի իշխանությունների հետ. Ստեփանակերտ

Սույն թվականի դեկտեմբերի 10-ին, ադրբեջանական կողմը, հիմք ընդունելով Արցախի Հանրապետությունում տեղակայված՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը նախապես ուղղված՝ Մարտակերտի շրջանի հանքավայրերում դիտարկում անցկացնելու գրությունը, ծրագրում էր իրականացնել այցելություն Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։ Այս մասին հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը։

«Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից, համաձայն իրենց վերադաս մարմինների հրահանգի, թույլատրվել է մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր։

Հաշվի առնելով, որ առաջարկված ծրագիրը, սահմանված կարգով, համաձայնեցված չի եղել Արցախի Հանրապետության իշխանությունների և հանքավայրերը շահագործող կազմակերպության հետ՝ տեղում, հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից ինքնաբուխ կերպով արգելափակվել է վերը նշված խմբի մուտքը հանքավայրերի տարածք։

Ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով հավաքների վայրեր են մեկնել Արցախի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչներ, որոնց կողմից տարված բանակցությունների արդյունքում որոշում է ընդունվել դադարեցնել հանքավայրերում նախատեսված շրջայցը և այդ հարցին անդրադառնալ լրացուցիչ քննարկումներից հետո։

Կոչ ենք անում Արցախի Հանրապետության քաղաքացիներին՝ ձեռնպահ մնալ չստուգված լուրերի տարածումից և հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը։ Հավաստիացնում ենք, որ իշխանությունների կողմից ձեռնարկվում են բոլոր քայլերը՝ ավելորդ լարվածությունից խուսափելու համար, և բոլոր հարցերը Արցախի Հանրապետության օրենսդրության համաձայն կարգավորելու ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: