չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Այսօր 44-օրյա պատերազմում զոհված ոստիկանության ծառայող Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է

Այսօր 44-օրյա պատերազմում զոհված ոստիկանության ծառայող Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է

Այսօր արցախյան երրորդ պատերազմի ընթացքում անմահացած, ոստիկանության ծառայող Տիգրան Արթուրի Պետրոսյանի ծննդյան օրն է: Ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանը և համակարգի մի խումբ ծառայողներ այսօր հարգանքի տուրք են մատուցել հերոսի շիրիմին: Այս մասին հայտնում  են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ֆեյսբուքյան էջում:

Տիգրան Պետրոսյանը ծնվել է 1996 թվականի օգոստոսի 28-ին՝ Ստեփանակերտ քաղաքում: 2019 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության բաժինը՝ իրավաբան մասնագիտությամբ:

2015 - 2017 թթ. ծառայել է ԱՀ ՊԲ շարքերում:

2020թ. օգոստոսի 8-ից ծառայության է անցել ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության՝ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժնում, որպես օպերլիազոր:

Սեպտեմբերի 27-ից՝ ոստիկանության համահավաք գումարտակի անձնակազմի հետ մասնակցել է հայրենիքի փրկության մարտերին:

Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 16-ին՝ Հադրութի շրջանի «Թութակ» տեղամասում: ԱՀ Նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով և Արիության համար մեդալով:

Հանգչում է Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր պանթեոնում:

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանը, ոստիկանության նախկին ղեկավար՝ ԱԱԾ տնօրեն Աշոտ Հակոբջանյանի և համակարգի մի խումբ ծառայողների ուղեկցությամբ, այսօր Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել ռազմագործողությունների ընթացքում անմահացած Տիգրան Պետրոսյանի շիրիմին և զորակցել Պետրոսյանների ընտանիքին ու հարազատներին:

 

նկար

  • Կիսվել: