երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Այս թշվառ, անհայրենիք իշխանությունները պայքարում են բացառապես իրենց իշխանությունը պահելու համար․ Վանեցյան

Այս թշվառ, անհայրենիք իշխանությունները պայքարում են բացառապես իրենց իշխանությունը պահելու համար․ Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը այսօր այցելել է Երևում Արցախի ներկայացուցչություն:

Լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանը նշեց, որ ինչ-որ ժամանակով ընդդիմության փողոցային պայքարը դադար էր առել, բայց ընդդիմությունը ոչ մի րոպե հետքայլ չի արել և պայքարում է Արցախի ու Հայաստանի համար:

«Ցավով եմ ասում նաև Հայաստանի համար, քանի որ այսօր տեսնում ենք, թե ամեն օր ինչեր են կատարվում ՀՀ սահմաններին: Արցախում այսօր շատ բարդ է, բայց փառք ու պատիվ մեր քույրերին ու եղբայրներին, որոնք կարողանում են դիմակայել այս դժվարություններին և ցույց տալ, որ կարողանում են պայքարել իրենց հայրենիքի համար և դրանով նաև մեզ էլ «ստիպեն», որ պայքարենք իրենց իրավունքների համար: Քննադատություններ շատ կարող են հնչել, կարող ենք ասել, որ ընդմիջումներով պայքարել չի կարելի, բայց հասկանում եք, որ այս թշվառ, ազգադավ, անհայրենիք իշխանությունները պայքարում են բացառապես իրենց իշխանությունը պահելու համար: Սրանք իշխանությունը պահում են մեր տղաների, հայրենակիցների մահերի գնով: Յուրաքանչյուր օր լսում ենք նոր գույժի մասին, որ զոհվեցին, գերեվարվեցին մեր տղաները, սովամահ են լինում մեր երեխաները, բայց այս իշխանություններն անում են ամեն ինչ, որ մնան իշխանության: Պետք է չհուսահատվենք և պայքարենք», - նշեց նա:

  • Կիսվել: