կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Այս պահին շատ քիչ մարդ է հավաքված Ստեփանակերտի հրապարակում, Արցախում ապրող հայերը գիտեն՝ որն է կարևորը այս իրավիճակում. Ռուբեն Վարդանյան

Այս պահին շատ քիչ մարդ է հավաքված Ստեփանակերտի հրապարակում, Արցախում ապրող հայերը գիտեն՝ որն է կարևորը այս իրավիճակում. Ռուբեն Վարդանյան

Այս պահին շատ քիչ մարդ է հավաքված Ստեփանակերտի հրապարակում, եւ դա ցույց է տալիս, որ Արցախում ապրող հայերը շատ լավ իմաստուն մարդիկ են եւ գիտեն՝ որն է կարեւորը այս իրավիճակում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, «Ճակատագրական հանգրվան» խորագրով Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջի ժամանակ նշեց հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը:

«Բոլոր ներքին հրահրողները պետք է հասկանան, որ իրենք աջակցում են թշնամուն իրենց գործողությամբ: Ես ուզում եմ նորից շնորհակալության խոսք ասել արցախցիներին, որոնք չնայած բոլոր դժվարություններին, բոլոր դժգոհություններին, պետությունը հարգող, սիրող եւ պետության նկատմամբ հարգանք ունեցող հայեր են եւ դա շատ կարեւոր է: Մենք պետք է մեր պետությունն ամեն կերպ պաշտպանել: Եկեք գնահատենք մեր պետությունը, ինստիտուտները չքանդենք եւ պետությունը չկորցնենք, ինչպես ունեցել ենք պատմական տարբեր ժամանակաշրջաններում»,-ասաց Ռուբեն Վարդանյանը: 

  • Կիսվել: