շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Այս պահին մեր խնդիրը ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վրա ավելի մեծ միջազգային ուշադրություն հրավիրելն է․ Փաշինյան

Այս պահին մեր խնդիրը ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վրա ավելի մեծ միջազգային ուշադրություն հրավիրելն է․ Փաշինյան

Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը պետք է շարունակվի հնարավորինս ինտենսիվ: Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ պետք է փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու ուղղությամբ ակտիվ ջանքեր գործադրել.

«Այս պահին մեր խնդիրը ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վրա ավելի մեծ միջազգային ուշադրություն հրավիրելն է  դիվանագիտական եղանակներով, եւ ԼՂ-ում հաստատված իրավիճակը միջազգային մամուլում և սոցիալական ցանցերում հնարավորինս լայնորեն ու օբյեկտիվ ներկայացնելու միջոցով»,- ասաց վարչապետը։

Նա նշեց, թե այս ընթացքում էլ ավելի է սրվել Լաչինի միջանցք ու Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը. «Միևնույն ժամանակ, Ստեփանակերտի ու Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորումը իրավիճակի հաղթահարման ամենակառուցողական սցենարն է ու պետք է բոլոր ջանքերը գործադրել այս ուղղությամբ», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

  • Կիսվել: