չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Այս պահին Արցախի 120 հազար բնակիչ ամբողջական շրջափակման մեջ է՝ կանգնած հումանիտար վերահաս աղետի առջև. Արցախի ՄԻՊ

Այս պահին Արցախի 120 հազար բնակիչ ամբողջական շրջափակման մեջ է՝ կանգնած հումանիտար վերահաս աղետի առջև. Արցախի ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Ֆեյսբուքում գրառմամբ անդրադարձել է այսօր՝ դեկտեմբերի 3-ին, կեսօրից հետո, Ադրբեջանի կողմից կեղծ բնապահպանական պատճառաբանությամբ Շուշիի հատվածում Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փաելուն։
 
Արցախի ՄԻՊ-ն ընդգծել է՝ այս պահին Արցախի 120 հազար բնակիչ ամբողջական շրջափակման մեջ է՝ կանգնած հումանիտար վերահաս աղետի առջև, որի հանցավոր պատասխանատուն ադրբեջանական իշխանություններն են:
 
«Հրադադարի հաստատումից ի վեր բազմիցս ականատես ենք եղել Ադրբեջանի կողմից Արցախում բնականոն կյանքը խաթարելու նպատակով ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման և դրանց գործունեությունը խափանելուն ուղղված գործողությունների, որոնք Արցախը էթնիկ զտման ենթարկելու ընդհանուր քաղաքականության բաղադրիչներն են:
 
 
Ավելին՝ նույնիսկ վերջին շրջանում ադրբեջանական կողմը շարունակաբար կեղծ տեղեկատվական առիթներ էր հորինում ճանապարհի հնարավոր փակումը լեգիտիմացնելու նպատակով:
 
Նման վտանգների կրկնության վերաբերյալ ահազանգել ենք տարբեր հնարավոր խողովակներով ու միջոցներով: Պատշաճ ու հասցեական կանխարգելման բացակայության հետևանքով էլ ադրբեջանական կողմը գործում է անպատժելիության վարքագծով, որին վերջնականապես պետք է վերջ դրվի:
 
Ուստի հորդորում ու պահանջում եմ միջազգային հանրության հիմնական դերակատարներից հասցեական ու կոշտ քայլերով ձեռք առնել պատժիչ ու կանխարգելիչ միջոցներ, այլապես նման դեպքերի կրկնությունն ու հումանիտար աղետն անխուսափելի են»,- գրել է Արցախի ՄԻՊ-ը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: