հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Այս պահի դրությամբ լուծվել է ավելի քան 1520 արցախցու կեցության խնդիրը․ «Գազպրոմ Արմենիա»

Այս պահի դրությամբ լուծվել է ավելի քան 1520 արցախցու կեցության խնդիրը․ «Գազպրոմ Արմենիա»

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը  տեղեկացնում է, որ անցած չորս օրերի ընթացքում  Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օժանդակելու նպատակով  կեցավայրի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցման համաձայնագիր  է կնքել  տեղահանված 284  ընտանիքի հետ՝ վեց ամիս ժամկետով: Այս պահի դրությամբ լուծվել է ավելի քան 1520 արցախցու կեցության խնդիր:

Ծրագիրը ընթացքի մեջ է, նախատեսվում է աջակցություն  տրամադրել 600 ընտանիքի: Առաջիկա օրերին, ներառյալ հանգստյան օրերը,  կշարունակվի օժանդակության տրամադրումը հայտ ներկայացրած անձաց:

  • Կիսվել: