երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Այս պահի դրությամբ Ացախից բռնի տեղահանված ավելի քան 80 հազար անձ ստացել են 100 հազարական դրամները

Այս պահի դրությամբ Ացախից բռնի տեղահանված ավելի քան 80 հազար անձ ստացել են 100 հազարական դրամները

Այս պահի դրությամբ Ացախից բռնի տեղահանված ավելի քան 80 հազար անձ ստացել են 100 հազարական դրամները, շուրջ 30 հազար անչափահաս երեխայից 27 300 հոգու համար դիմում ներկայացվել է, և արդեն նախորդ շաբաթ վճարել ենք 14 593 երեխայի համար, մնացած դիմումները գտնվում են մշակման փուլում։ Այս մասին կառավարության ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նախարարը նշեց, որ բռնի տեղահանված մեր հայրենակիցները կարող են մոտենալ Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոններ և խորհրդատվություն ստանալ աշխատանքի համար․ «Արդեն ունենք 150-ից ավելի դեպքեր, երբ խորհրդատվություն ստանալու արդյունքում նրանք կարողացել են աշխատանքի տեղավորվել»,-ասաց նա։

  • Կիսվել: