շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Այն անհատներն ու շրջանակները, ովքեր «միասնականության ու համախմբման» կոչեր են անում, իրականում իրենք են հրաժարվում միասնական ֆորմատով հարցեր քննարկելուց․ Սամվել Բաբայանի գրասենյակ

Այն անհատներն ու շրջանակները, ովքեր «միասնականության ու համախմբման» կոչեր են անում, իրականում իրենք են հրաժարվում միասնական ֆորմատով հարցեր քննարկելուց․ Սամվել Բաբայանի գրասենյակ

Արցախի ապաշրջափակման շուրջ նախագահ Հարությունյանը վերջին օրերին տարաձևաչափ հանդիպում-քննարկումներ է նախաձեռնել, որոնց մասնակցել է «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը։ Վերջինս այդ ձևաչափերում ընդգրկված շրջանակներին ներկայացրել է խորհրդարանական երկրորդ ուժի դիրքորոշումը․ այն է՝ զերծ մնալ կարճաժամկետ լուծումներ ենթադրող մոտեցումներից, մշակել բանակցային շրջանակային փաստաթուղթ և այդ շրջանակում երկխոսություն սկսել ադրբեջանական կողմի հետ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունից։

Գրասենյակից մանրամասնեցին, որ ստեղծված իրավիճակը և դրանից ելքերը քննարկվում են տարբեր ձևաչափերով, քանզի անհատներն ու շրջանակները, ովքեր «միասնականության, համախմբման և համախոհության» կոչեր են անում, իրականում հրաժարվում են մասնակցել այս կամ այն ձևաչափին՝ պայմանավորված այդ ձևաչափում ներգրավված անհատների կամ շրջանակների նկատմամբ ունեցած վերաբերմունքով։

  • Կիսվել: