շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ավտովթար՝ Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Ավտովթար՝ Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Հունիսի 23-ին ժամը 20:00-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում և ոստիկանության հերթապահ մասում տեղեկություն է ստացվել, որ Ասկերան-Ստեփանակերտ 9-րդ կմ վրա տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Նախնական տվյալներով Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա․ Ի․-ն (1991թ. ծնվ.) իր վարած «Volkswagen golf 3» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և կողաշրջվել:

Օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել ՆԳ նախարարության Ասկերանի շրջանային բաժնի փրկարարները և ոստիկանները:

ՆԳՆ ծառայողները շտապ օգնության ավտոմեքենայով վարորդ Ա. Ի․-ին և ուղևոր Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա․ Ի․-ին (1997թ.ծնվ.) մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ: Իսկ ուղևորներ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Դ․ Ի․-ին (2018թ.ծնվ.), Դ․ Ի․-ին (2019թ.ծնվ.) և Մ․ Ի․-ին (2021թ.ծնվ.) տեղափոխել են «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության Դ․ Ի․-ն ստացել է աջ ձեռքի ամրակի կոտրվածք, իսկ մյուսների վիճակները գնահատվել է բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վերադարձել մշտական տեղակայման վայր:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

  • Կիսվել: