կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ավտոմեքենայի մեջ օձ է հայտնվել

Ավտոմեքենայի մեջ օձ է հայտնվել

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են՝ հունիսի 16-ին՝ ժամը 11:50-ին, 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի խաչմերուկում ավտոմեքենայի մեջ օձ է հայտնվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր մեկնած փրկարար ծառայողները սողունին հայտնաբերել, ավտոմեքենայից հանել և տեղափոխել են անվտանգ տարածք:

 

Нет описания фото.

  • Կիսվել: