հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ավտոմեքենաների նոր աճուրդ կկազմակերպվի

Ավտոմեքենաների նոր աճուրդ կկազմակերպվի

Հուլիսի 26-ին՝ ժամը 11:00-ին, ԱՀ կադաստրի և պետական գույքի կոմիտեի շենքում տեղի կունենան աճուրդներ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ կադաստրի և պետական գույքի կոմիտեի վարչության պետի տեղակալ, մասնավորեցման և օտարման բաժնի պետ Դիանա Գրիգորյանը:

«Աճուրդի են հանվելու Ա/Մ TOYOTA LAND CRUISER 200 4.7 (պ/հ 002CC90 ն/հ՝ JTMNT05J405101038 թեթև մարդատար և Ա/Մ TOYOTA LAND CRUISER 200 4.0 (պ/հ 001NU01 ն/հ՝ JTMHU09JXD4074687 թեթև մարդատար ավտոմեքենաները: Աճուրդները կանցկացվեն դասական (գնի ավելացման) եղանակով: Աճուրդներին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև համայնքները, որոնք մինչև աճուրդին մասնակցության հայտերի ու փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետը՝ աճուրդի բացմանը նախորդող օրվա ժամը 17:00-ն, աճուրդային հանձնաժողովին կներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթեր»,- նշել է Դ. Գրիգորյանը:

Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ են աճուրդի նախավճարի մուծման անդորրագիրը, որի չափն է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսը, աճուրդի մասնակցության վճար 1000 դրամը (գույքի գնի մեջ չի ներառվում և, անկախ աճուրդի արդյունքներից, չի վերադարձվում), անձնագիրը, իրավաբանական անձինք և համայնքները՝ նաև հիմնադրի (համայնքի ղեկավարի) աճուրդին մասնակցելու լիազորությունները հաստատող փաստաթղթերը (նշելով յուրաքանչյուր նախընտրած լոտի համարը), ինչպես նաև անձնագրի և այդ փաստաթղթերի պատճենները: Վերը նշված փաստաթղթերի առկայության դեպքում՝ աճուրդային հանձնաժողովը մասնակցին կտրամադրի վկայական: Իսկ աճուրդին չեն կարող մասնակցել այն անձինք, ովքեր օրենքով սահմանված կարգով վաճառվող լոտի նկատմամբ չեն կարող ունենալ սեփականության իրավունք:

«Աճուրդում չհաղթող մասնակցին մուծված նախավճարը կվերադարձվի` 10 աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր դիմելուց հետո»,- հավելել է մեր զրուցակիցը:

  • Կիսվել: