չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ավստրիայի խորհրդարանն իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին

Ավստրիայի խորհրդարանն իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին

Ավստրիայի խորհրդարանը ապրիլի 17-ին միաձայն բանաձև է ընդունել՝ հաջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների, որոնք փախել են Ադրբեջանի հարձակման պատճառով։

Բանաձևը կոչ է անում պաշտպանել խոցելի խմբերի, կանանց և երեխաների իրավունքները, պահպանել հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև աջակցել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը։

  • Կիսվել: