հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Աճյունների որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում և Վարանդայի ուղղությամբ

Աճյունների որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում և Վարանդայի ուղղությամբ

Երեկ՝ օգոստոսի 9-ին, Արցախի հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների կամ քաղաքացիական անձանց աճյուններ չի հայտնաբերվել, հայտնել է Արցախի ԱԻՊԾ-ն։

Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում և Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությամբ: Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

Հիշեցնենք, որ պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում իրականացված որոնումների արդյունքում՝ տարհանվել է 1631 աճյուն:


  • Կիսվել: