հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կլինի արցախցու կողքին․ Մկրտչյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կլինի արցախցու կողքին․ Մկրտչյան

Երախտագիտությունս` բոլոր այն հերոսներին, ովքեր ինչպես 30 տարի առաջ, այնպես էլ մեկ տարի առաջ ու ամեն վայրկյան պատրաստ են անձնվիրաբար պայքարի դուրս գալ՝ հանուն Արցախի ազատության ու կայունության։ Այս մասին գրել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը․
 
<<Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Արցախի Անկախության օրվա առթիվ։
Երախտագիտությունս` բոլոր այն հերոսներին, ովքեր ինչպես 30 տարի առաջ, այնպես էլ մեկ տարի առաջ ու ամեն վայրկյան պատրաստ են անձնվիրաբար պայքարի դուրս գալ՝ հանուն Արցախի ազատության ու կայունության։
 
Խոնարհումս բոլոր նրանց, ովքեր ընկան այդ սուրբ պայքարում և իրենց կյանքով երաշխավորը դարձան Արցախի Հանրապետության ազատության։ Օրեր առաջ Արցախ կատարած այցիս շրջանակում ևս մեկ անգամ համոզվեցի, որ արցախցու կամքն ու ոգին անկոտրում են՝ ապագայի հույսով ու ծրագրերով լցված։ Դրանք իրագործելու ճանապարհին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, հավատարիմ որդեգրած առաջնահերթություններին, կլինի արցախցու կողքին, կշարունակի անել ամենն՝ արցախահայությանն աջակցելու և սոցիալական կայուն միջավայր պահպանելու ուղղությամբ>>։
 
 
 
 
 
 

 

 
 
Սոցապնախ նարեկ մկրտչյան

  • Կիսվել: