Աշանում 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին հուշաքարեր են տեղադրվել
ԱՀ Մարտունու շրջանի Աշան համայնքում Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին հուշաքարեր են տեղադրվել։
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Աշան համայնքի ղեկավար Արմեն Բալասանյանը:
«44-օրյա պատերազմի ընթացքում Աշան համայնքից հինգ քաջորդիներ՝ Արմեն Աբրահամյանը (կամավոր), Արտակ Իշխանյանը, ժամկետային զինծառայողներ Արմեն Հարությունյանը, Էդիկ Գրիգորյանը և Արեն Ավագյանն իրենց կյանքն են զոհել հանուն հայրենիքի փրկության: Արմատներով աշանցի Կոնստանտին Իշխանյանի բարեգործությամբ համայնքի հուշահամալիրի տարածքում նրանց հիշատակին տեղադրվել են հուշաքարեր։ Մենք խոնարհվում ենք նրանց սուրբ գործի առաջ»,- նշեց Ա. Բալասանյանը:




