հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արթուր Թովմասյանն ընդունել է «Հայրենիքի ձայն» հանրային շարժման համակարգող Վահրամ Գևորգյանին

Արթուր Թովմասյանն ընդունել է «Հայրենիքի ձայն» հանրային շարժման համակարգող Վահրամ Գևորգյանին

Սեպտեմբերի 10-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հյուրընկալել է «Հայրենիքի ձայն» հանրային շարժման համակարգող Վահրամ Գևորգյանին:

 Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
 
Հանդիպման ընթացքում Վահրամ Գևորգյանը ԱԺ նախագահին է ներկայացրել այն  առաջնահերթ ու առանցքային  քայլերը, որոնք, ըստ շարժման համակարգողի, շրջադարձային ազդեցություն կունենան  ներկա իրավիճակում:
 
Արցախի խորհրդարանի ղեկավարը համամիտ է Վահրամ Գևորգյանի ներկայացրած այն կանխարգելիչ գործնական քայլերի կիրառմանը, որոնք վերաբերում են Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը. արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում հավաքական դիրքորոշում պետք է ունենան և΄ իշխանական, և΄ ընդդիմադիր ուժերը:
 
Հանրային շարժման համակարգողի համոզմամբ ՝  պետական համակարգի և  ողջ հայության ներուժը պետք է  կենտրոնացնել արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում շահագրգիռ բոլոր պետությունների ու միջազգային կառույցների հետ ինտենսիվ աշխատանքներ սկսելու գործում,առաջարկում է կենսունակ ուժերի համախմբմամբ՝ խաղաղ մարտավարության հայեցակարգ ձևավորել, Արցախին և արցախայությանը առնչվող ցանկացած փաստաթուղթ կամ պայմանավորվածություն էլ պետք է վավերացվի Արցախի կողմից:
 
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել՝  հանդիպումները դարձնել հաճախակի:

  • Կիսվել: