շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արսեն Ռոմանի Ավանեսյանը նշանակվել է Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար

Արսեն Ռոմանի Ավանեսյանը նշանակվել է Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար

ԱՀ կառավարության օգոստոսի 10-ի որոշման համաձայն` Արսեն Ռոմանի Ավանեսյանը նշանակվել է Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում։

Ներկայացնում ենք շրջվարչակազմի նորանշանակ ղեկավարի կենսագրական տվյալները.
 
Արսեն Ռոմանի Ավանեսյանը ծնվել է 1984թ. հունվարի 5-ին Մարտակերտ քաղաքում:
2001թ. ավարտել է Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցը:
2002-2004թթ. ծառայել է ԼՂՀ զինված ուժերում:
2008թ. ավարտել է Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված համալսարանը՝ ստանալով իրավագետի որակավորում:
2004-2013 թվականերին աշխատել է ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի Մարտակերտի բաժնում՝ որպես հաշվառման բաժնի պետ:
2014թ. ծառայության է անցել Զինված ուժերում որպես պայմանագրային զինծառայող:
2016թ. ապրիլյան քառօրյայից հետո ստացել է լեյտենանտի կոչում:
2019թ. պայմանագրային զինվորական ծառայությունն ավարտելուց հետո զորացրվել և անցել է պահեստազոր:
2020թ. հուլիս ամսին նշանակվել է Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ: Մասնակցել է 44-օրյա պատերազմին և ստացել վիրավորում:
2021թ. հուլիսի 1-ից զբաղեցրել է Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնը:
Ամուսնացած է, ունի 3 երեխա:

  • Կիսվել: