հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԱրՊՀ-ում տեղի է ունեցել հանդիպում արձակագիր Բակուր Կարապետյանի հետ

ԱրՊՀ-ում տեղի է ունեցել հանդիպում արձակագիր Բակուր Կարապետյանի հետ

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԱրՊՀ֊ում տեղի է ունեցել հանդիպում արձակագիր, «Շուշի» հիմնադրամի տնօրեն Բակուր Կարապետյանի հետ:

Այս մասին «Արցախպրես»֊ին տեղեկացնում են Արցախի պետական համալսարանից՝ հավելելով, որ հանդիպմանը հեղինակը ներկայացրել է իր «Վաչագան Բարեպաշտ թագավորը», «Ջամասպ և Կավատ Սասանյան արքայից արքաները» գրքերը և «Ճեղքված եկեղեցու ճիչը» ֆիլմը:

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը կարևորել է Բակուր Կարապետյանի այցն ԱրՊՀ և ընդգծել նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը։

May be an image of 2 մարդ

Բակուր Կարապետյանի խոսքով՝ այսօր արդիական է պատմական փաստերին ու դեպքերին հղում անելը, որովհետև առանց անցյալի ու հիշողությունների չեն կարող լինել ներկա ու ապագա: Խոսելով երկրի առջև ծառացած խնդիրներից՝ արձակագիրն ընդգծել է, որ պետք է հանրության մեջ արմատավորվի, որ յուրաքանչյուրի շահը համընդհանուր շահի մեջ է, պետականության շահի մեջ է: «Այսօր մեզ համար ամենագլխավորը պետք է լինի պետականության պահպանումը: Շատ վտանգավոր է այս պահին մասնատվելը, տարբեր խմբերի, կուսակցությունների բաժանվելը: Մենք պետք է լինենք միասնական, որպեսզի կարողանանք պահպանել ունեցածը: Պետք է յուրաքանչյուրի մոտ գերակա լինի պետականության պահպանման գաղափարը, միասնականությունը, որը հիմքերի հիմքն է»,-նշել է Բ. Կարապետյանը։

May be an image of 9 մարդ, people sitting, people standing և ներսումը

Հանդիպման ավարտին գրողը ԱրՊՀ գրադարանին է նվիրել իր գրքերից:

  • Կիսվել: