հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԱրՊՀ֊ն ամառային դպրոց֊վրանային ճամբար կկազմակերպի. ընդունվում են հայտեր

ԱրՊՀ֊ն ամառային դպրոց֊վրանային ճամբար կկազմակերպի. ընդունվում են հայտեր

ԱրՊՀ֊ն կազմակերպում է ուսանողական միջազգային ամառային դպրոց֊վրանային ճամբար, որը տեղի կունենա օգոստոսի 1-ից մինչև 10-ը, ԱՀ Ասկերանի շրջանի Պատարա համայնքի տարածքում:

Այս մասին «Արցախպրես»֊ին տեղեկացրեցին ԱրՊՀ լրատվության և հանրային կապերի բաժնից։

Ճամբարի մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու նաև պաշտոնական հանդիպումների, հրատապ թեմաներով դասախոսությունների, բանավեճերի ու քննարկումների, ճանաչողական արշավների, էքսկուրսիաների, մարզական և մշակութային ծրագրերի:

Նշենք, որ մասնակցել ցանկացողների դիմում֊հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև ընթացիկ տարվա հուլիսի 28֊ը. մասնակցության հրավերներ են ուղարկվել նաև ԱրՊՀ գործընկեր ՀՀ բուհերին։ Հավելյալ հարցերի համար զանգահարել ԱրՊՀ ուսանողական խորհուրդ՝ 097 30 04 32 հեռախոսահամարին։

Անհրաժեշտ փաստաթղթերն են՝ 1. ուսանողական տոմսի պատճեն, 2. անձնագիր (անձնագրի պատճեն)։

  • Կիսվել: