Արմատներով արցախցի մանկաբույժը բարեգործական առաքելությամբ Ստեփանակերտում
Արմատներով ստեփանակերտցի մոսկվաբնակ գաստրոէնտերոլոգ Գոհար Մովսիսյանը "Արևիկ" մանկական բուժմիավորումում այս օրերին անց է կացնում անվճար հետազոտություններ և խորհրդատվություն:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ օրական կատարվում է 20-30 հետազոտություն և խորհրդատվություն:
«Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ ցավով ստիպված էի լքել հայրենիքս: Եկար տարիներ է՝ ապրում եմ Ռուսաստանի Դաշնությունում: Սովորել եմ Մոսկվայի Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանում:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ, Արցախում իրավիճակը կարգավորվելուն պես, կվերադառնա և կսկսի աշխատել Ստեփանակերտում: «Ցանկություն ունեմ մեկնելու Արցախի շրջաններ՝ այնտեղ ևս հետազոտություն և խորհրդատվություն անցկացնելու նպատակով: Քանի որ գյուղի երիտասարդ մայրիկները չունեն փորձ, կցանկանայի նրանց ինչ-որ բան սովորեցնել: Ուզում եմ բաց դռների օր հայտարարել ծնողների հետ և նրանց երեխաների խնդիրները միասին քննարկել»,- հավելել է մեր զրուցակիցը: