շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Արդյոք «վերևներից» հրահանգ կա՞ Արցախի փոխարեն Լեռնային Ղարաբաղ ասելու. ՆԳ փոխնախարարի պարզաբանումը

Արդյոք «վերևներից» հրահանգ կա՞ Արցախի փոխարեն Լեռնային Ղարաբաղ ասելու. ՆԳ փոխնախարարի պարզաբանումը

Այս պահի դրությամբ ՆԳ նախարարությունում վարչությունների մակարդակով կադրային համալրման փուլում ենք գտնվում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը:

«Եթե այդ մասով նախագծերը նայեք, ապա կտեսնեք, որ բաց և թափանցիկ մրցույթ է լինելու՝ հարցազրույցի ձևաչափով։ Հարցազրույցն իրականացնելու է հանձնաժողովային կազմը, որտեղ կլինեն ներկայացուցիցչներ թե՛ ՆԳՆ-ից, թե՛ բարեվարքության մասնագետ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, թե՛ հասարակական կազմակերպություններից»,-ասաց նա։

Լրագրողները փոխնախարարից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք «վերևներից» հրահանգ կա, որ Արցախ բառը չօգտագործեն. «Այդ մասով արդեն որոշակի պարզաբանում տրվել է, որ միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղ տերմինալոգիան շատ ավելի հանրամատչելի է և այստեղ որևէ խնդիր չկա»։

  • Կիսվել: