շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արդյո՞ք Արցախի ֆուտբոլի հավաքականը կկարողանա մասնակցել չճանաչված երկրների ԱԱ-ին

Արդյո՞ք Արցախի ֆուտբոլի հավաքականը կկարողանա մասնակցել չճանաչված երկրների ԱԱ-ին

Ֆուտբոլի Արցախի հավաքականն Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (CONIFA) աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլին մասնակցելու իրավունք է ստացել, հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը:

Արցախի թիմը հուլիսի 10-ին Սուխումի «Դինամո» ստադիոնում պետք է մրցի Աբխազիայի հավաքականի հետ: Սակայն Արցախի հավաքականի մասնակցությունն այդ խաղին հարցականի տակ է, քանի որ Ադրբեջանը շարունակում է ապօրինի շրջափակումը: Չճանաչված երկրների աշխարհի առաջնությունը տեղի կունենա հաջորդ տարի Հյուսիսային Իրաքում:

Հիշեցնենք, որ 2019 թվականին Արցախում տեղի էր ունեցել չճանաչված երկրների Եվրոպայի առաջնությունը:

  • Կիսվել: