հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախում ընթացքի մեջ է «Անասնաբուծության կանոնակարգում և արոտների կառավարում» ծրագիրը

Արցախում ընթացքի մեջ է «Անասնաբուծության կանոնակարգում և արոտների կառավարում» ծրագիրը

ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության համապատասխան հանձնաժողովի կազմը՝ ԱՀ էԳՆ աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Ռադիկ Գևորգյանի գլխավորությամբ, Հանրապետության Մարտունու շրջանի Խերխան և Հերհեր համայնքներում «Անասնաբուծության կանոնակարգում և արոտների կառավարում» ծրագրի շրջանակում իրականացրել է կատարված աշխատանքների դիտարկում:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեց ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության մամուլի պատասխանատու Գոհար Հայրապետյանը:

««Անասնաբուծության կանոնակարգում և արոտների կառավարում» ծրագիրն Արցախում իրականացվում է 2018 թվականից սկսած: Խերխան համայնքում տեղադրվել են 2 նոր նովեր, կատարվել ջրագծերի անցկացման աշխատանքներ: Հերհեր համայնքում բարեկարգվել են միջդաշտային ճանապարհները(400 մետր): Ծրագիրն ընթացքի մեջ է և կիրագործվի, ընդհանուր առմամբ, 11 համայնքում»,- նշեց Գ. Հայրապետյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: