հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախում՝ ընկերությանն անհրաժեշտ են շինարարներ

Արցախում՝ ընկերությանն անհրաժեշտ են շինարարներ

«Նառանե Գոլդ» ՍՊԸ-ն հանդիսանում է պատերազմից հետո Արցախում խոշոր ներդրումային ծրագրեր իրականացնող առաջին ընկերությունը, որն ԱՀ Մարտակերտի շրջանում լայն թափով իրականացնում է շինարարական աշխատանքներ, մասնավորապես՝ Խաչենի ձորակում նախաձեռնել է հիմնել հանքաարդյունաբերական ձեռնարկություն:

««Նառանե Գոլդ» ընկերությունն արդեն մոտ 4 ամիս է՝ նախաձեռնել է իրականացնել հանքաարդյունաբերական ձեռնարկության շենքի կառուցման աշխատանքները։ Այն կունենա երկու տեղամաս: Առաջին տեղամասի աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 3 ամսում. այստեղ զբաղվելու են հանքաարդյունաբերական տարբեր մետաղների ձեռքբերմամբ ու մշակմամբ:

Երկրորդ տեղամասը շահագործման կհանձնվի մոտ 6 ամսից, որտեղ արդեն կստանանք լրիվությամբ վերամշակված ապրանքատեսակ:

Այստեղ արդյունաբերվելու են մի քանի տեսակի գունավոր մետաղներ, ինչպես նաև՝ շինանյութ»,- այս մասին «Արցախպրես»֊ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նառանե Գոլդ» ընկերության գործադիր տնօրեն Արմեն Սարգսյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաև, որ հանքաարդյունաբերական ձեռնարկության շենքի կառուցման աշխատանքները նախատեսված ժամկետում ավարտելու համար շտապ անհրաժեշտ է շինարարական խումբ՝ տարբեր աշխատանքներ իրականացնելու համար: Նա հավելեց, որ ցանկացողները կարող են զանգահարել 097100777 հեռախոսահամարին:

  • Կիսվել: