հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Արցախում սկսվում է իրավաբանական և ֆիզիկական անձանցից եգիպտացորենի բերքի ընդունումը և մթերումը

Արցախում սկսվում է իրավաբանական և ֆիզիկական անձանցից եգիպտացորենի բերքի ընդունումը և մթերումը

ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը հայտարարում է, որ սույն թվականի սեպտեմբերի 5-ից սկսում է եգիպտացորենի բերքի ընդունումն ու մթերումը՝ ինչպես իրավաբանական այնպես էլ ֆիզիկական անձանցից:

Եգիպտացորենի ընդունման և մթերման համար սահմանված են հետևյալ պայմանները՝

Եգիպտացորենի մեկ կիլոգրամի արժեքը ՝ 250 դրամ է

առավելագույն խոնավությունը՝ 14 տոկոս

Նշենք նաև, որ հանձնված եգիպտացորենի արժեքից հիմնադրամի հանդեպ ունեցած պարտավորություննորի հաշվանցում չի կատարվի։

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝/ 047/95 90 66 կամ դիմել ԱՀ ԳԳԱ հիմնադրամ։

  • Կիսվել: