չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արցախում մեկնարկել է պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած անձանց ֆինանսական աջակցության գործընթացը

Արցախում մեկնարկել է պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած անձանց ֆինանսական աջակցության գործընթացը

Արդեն մեկնարկել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման իրականացման գործընթացը: Այս մասին իրա գրառման մեջ հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

"Տվյալ ծրագրի շրջանակներում այս ընթացքում արդեն տրամադրվել է 52 ավտոմեքենայի վնասի դիմաց աջակցություն (մի մասը՝ լրիվությամբ՝ բռնազավթված տարածքներում մնացած, մյուս մասը՝ մասնակի՝ արկերի պայթյուններից վնասված):

Այս պահին պետական հանձնաժողովը տարբեր գույքային կորուստների դիմաց ընդունել է ավելի քան 3900 դիմում: Իմ հանձնարարությամբ՝ բոլոր դիմումները կենթարկվեն պատշաճ ուսումնասիրության ու քննարկման, և, ըստ կարգի, մեր բոլոր քաղաքացիները կստանան համապատասխան աջակցություն",- նշել է Հարությունյանը:

  • Կիսվել: