երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արցախում մեկնարկել է հանրակրթակսն դպրոցների զինղեկների վերապատրաստման դասընթացը

Արցախում մեկնարկել է հանրակրթակսն դպրոցների զինղեկների վերապատրաստման դասընթացը

Այսօր՝ օգոստոսի 24-ին, մեկնարկել է Արցախի հանրակրթական դպրոցների զինղեկների ուսումնագործնական վերապատրաստումների 7-օրյա դասընթացը։

Այս մասին «Արցախպրես»-ին հաղորդել են ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից:

«Վերապատրաստումների հիմնական նպատակը «նախնական զինվորական պատրաստություն» առարկան դպրոցներում որակական և գաղափարական առավել բարձր հիմքերի վրա դնելն է և զինղեկների լիազորությունները դպրոցներում և համայնքներում ընդլայնելը։ Հենց այդ պատճառով ԿԳՄՍ նախարարությունը կարևորում է դասընթացի նշանակությունը դպրոցներում և համայնքներում, բնակչության բարոյահոգեբանական վիճակի բարձրացմանն ու կարգավորմանն ուղված քայլերում, ինչն էլ թույլ կտա դիմակայել երկրի առջև ծառացած մարտահրավերներին»,- նշել է ԱՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի պատասխանատու Մերի Սարդարյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: