ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում մարտի 1-ից անհայտ կորած համարվող 41-ամյա բնակչուհին հայտնաբերվել է Ստեփանակերտում

Արցախում մարտի 1-ից անհայտ կորած համարվող 41-ամյա բնակչուհին հայտնաբերվել է Ստեփանակերտում

Մարտի 4-ին ՆԳՆ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնում հաղորդում էր ստացվել, Զարդախաչ գյուղի 41-ամյա բնակչուհի Մ. Ա.-ի անհայտ կորելու մասին:

Վերջինս` մարտի 1-ին առավոտյան ժամը 05:40-ի սահմաններում, Ստեփանակերտ գնալու նպատակով դուրս էր եկել տնից, որից հետո նրա հետ կապ հաստատել չի հաջողվել։

Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները` համատեղ քրեական հետախուզության վարչության և Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողների, ձեռնարկված համապատասխան որոնողական աշխատանքների արդյունքում Մ. Ա.-ին հայտնաբերել են Ստեփանակերտի Ավ. Իսահակյանի անվան համար 10 հիմնական դպրոցի կիսակառույց շինությունից։

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։

  • Կիսվել: