հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախում կորոնավիրուսով վարակման 7 դեպք է գրանցվել. 5 հիվանդ ծանր վիճակում է

Արցախում կորոնավիրուսով վարակման 7 դեպք է գրանցվել. 5 հիվանդ ծանր վիճակում է

Սեպտեմբերի 30-ին կատարվել է 69 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք է գրանցվել։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր:

Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոնում» ՓԲԸ-ում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պատճառով գրանցվել է ևս մեկ մահ: Հիվանդը 74-ամյա կին էր, ում մոտ ախտորոշվել էր կորոնավիրուսային հիվանդություն՝ բարդացած թոքաբորբով:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13249 քաղաքացու հետազոտություն, որից 1156-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

  • Կիսվել: