շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Արցախում հրադադարի ռեժիմը վերահսկելու համար անօդաչու թռչող սարքեր կկիրառվեն

Արցախում հրադադարի ռեժիմը վերահսկելու համար անօդաչու թռչող սարքեր կկիրառվեն

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ Աղդամի շրջանում, բացված հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնն աշխատանքի նպատակով կօգտագործի անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին ասված է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունում, փոխանցում է Ria.ru-ն։

«Կենտրոնը կհավաքի, կկազմի և կստուգի տեղեկատվությունը հրադադարի ռեժիմի պահպանման և կողմերի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները խախտող գործողությունների մասին: Վերահսկողությունը կիրականացվի անօդաչու թռչող սարքերի օգտագործման, ինչպես այլ աղբյուրներից ստացված տվյալների գնահատման միջոցով», - ասվում է հաղորդագրությունում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: