հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախում հելլենիստական ժամանակաշրջանի դամբարանադաշտ է բացվել

Արցախում հելլենիստական ժամանակաշրջանի դամբարանադաշտ է բացվել

Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղի «Խաչին տափ»կոչվող տարածքում այգեգործական աշխատանքների ժամանակ հելլենիստական ժամանակաշրջանի դամբարանադաշտ է բացվել:

Օգոստոսի 24-25-ին իրականացված հետախուզական պեղումների ընթացքում, որը ղեկավարել է հնագետ Վարդգես Սաֆարյանը, պարզվել է, որ դամբարանները պատկանել են հելլենիստական շրջանին, ինչի մասին վկայում են տեղում հայտնաբերված խեցաբեկորները՝ անգոբով պատված գունազարդ խեցեղեն, որոնք զուգահեռներ ունեն ինչպես Արցախում բացահայտված անտիկ դամբարանների խեցեղենի հետ՝ այդ թվում Տիգրանակերտ, այնպես է ՀՀ տարածքում և թվագրվում են մ.թ.ա. I – մ.թ. II դդ.: Ենթադրվում է, որ թաղումները եղել են հիմնահողային:
Նկարի նկարագրությունը հասանելի չէ
Նկարի նկարագրությունը հասանելի չէ
Նկարի նկարագրությունը հասանելի չէ
May be an image of դրսում
Նկարի նկարագրությունը հասանելի չէ
 
 
 

  • Կիսվել: